Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։
ԵԶԵԿԻԵԼ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք, թե որդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։ |
Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։
Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։
պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։
Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։
զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում. և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ
Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։