Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ ամեն արարած կիմանա, որ ես՝ Տերս եմ վառել այն, ու դա չի հանգչելու”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


«Ապա ասա՛ նրանց. այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Պիտի խմեք ու հարբեք, հիմարանաք ու կործանվեք և ոտքի չեք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրա”։


Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։


Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։


Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։


Քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին, ուստի իմ սուրն իր պատյանից դուրս է գալու բոլոր արարածների վրա՝ արևելքից մինչև հյուսիս։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.


Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդվում եմ իմ աջով ու ասում. Կենդանի եմ ես հավիտյան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ