Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
ԵԶԵԿԻԵԼ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։ |
Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։
Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը։ Եվ երբ մարգարեացա, մի ձայն լսեցի, հետո շարժում եղավ. ոսկորը ոսկորին մոտեցավ, յուրաքանչյուրն իր կցման տեղը։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.
Մինչ նրանց կոտորում էին, նայեցի ու տեսա և երեսս ի վայր ընկնելով՝ աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տեր. ահա դու Իսրայելի տան մնացորդներին ես ջնջում՝ քո զայրույթը Երուսաղեմի վրա թափելով»։
Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։
Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։
Եվ կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։
Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։
Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։
որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։