Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։


Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։


Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։


Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։


Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.


Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, իսկ Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ ուրախությամբ շարունակեց իր ճանապարհը։


Հուդայի իշխանները նմանվեցին նրանց, որ փոփոխում են սահմանները. նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ասպատակությունը։


Նա ինձ տարավ տաճար և չափեց նրա կամարը. լայնությունը մի կողմից վեց կանգուն էր, երկարությունը մյուս կողմից՝ վեց կանգուն,


Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։


Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։


Քերովբեներն էլ իրենց թևերը վեր պարզեցին և աչքիս առաջ երկրից վեր բարձրացան, անիվներն էլ՝ նրանց հետևից։ Եվ կանգնեցին Տիրոջ տան դռան շեմին, որ նայում էր դեպի արևելք. Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց վերևում էր։


ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։


Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։


ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ հիսուն զորեղ մարդիկ կան, թող գնան ու փնտրեն քո տիրոջը, գուցե Տիրոջ հոգին նրան վերցրել ու նետել է Հորդանան գետի եզերքը կամ մի լեռան և կամ մի բլրի վրա»։ Եղիսեեն ասաց. «Մի՛ ուղարկեք»։


Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։


Սրանք այն դեմքերն էին, որոնց ես տեսել էի Իսրայելի Աստծու փառքի ներքո՝ Քոբար գետի ափին, նույն տեսքը և նույն քերովբեները. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում։


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ