Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Բոոսն ասաց ծերերին և ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 4:9
6 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։


Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։


Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ կնության եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալվածքում, և նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն եք»։


Ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ ստացիր իմ ազգականության իրավունքը»։ Եվ հանեց իր կոշիկն ու տվեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ