Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 4:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Բոոսն ասաց ծերերին և ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 4:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։


Եվ երբ ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։


Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։


«Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ