ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա փայլակները լուսավորում են աշխարհը. երկիրը տեսնում է և դողում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղաղակե՛ք Տիրոջը, ո՛ղջ երկիր, Օրհնեցե՛ք, ցնծացե՛ք և սաղմո՛ս երգեք։ |
Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։
Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։
Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։
Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։