Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 114 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Զատկական երգ

1 Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,

2 Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։

3 Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։

4 Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։

5 Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։

6 Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։

7 Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց,

8 Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ