ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ելի՛ր և արա՛ դատաստանդ, Աստվա՛ծ. Հիշի՛ր անզգամի ամենօրյա նախատինքը։ |
Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։
Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։
Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։
Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։
Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։