Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները. մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին, Իմ վերքերին ցավեր ավելացրին։ |
Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները. մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։
Աբենները խոսեց նաև Բենիամինի ցեղի հետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։
Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։
Իններորդ ամսվա համար իններորդ զորապետը Բենիամինի որդիներից անաթոթացի Աբիեզերն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։
Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։
«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։
Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։
Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։
Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։