ՍԱՂՄՈՍՆԵՐ 64:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ խռովեցնում է ծովի անդունդները Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը։ Հեթանոսները պիտի խռովվեն, |
Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։
Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։
Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։
Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում, գլուխդ էիր շարժում։
Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։
Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին. «Գուցե երկիրը մեզ էլ կուլ տա»։
Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։
Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել.
նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն. "Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն, հզո՛ր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։
Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք,