«Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 61:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ. |
«Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։
Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։
Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։
Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։
Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։
Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։
Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։
Հավատարմություն պիտի անես Հակոբին և ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվել ես մեր հայրերին վաղեմի օրերից։
Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա մեզ համար։