Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 38:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Խուլ եղա և չբացեցի բերանս, որովհետև դու արեցիր։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 38:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։


Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։


Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։


Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։


Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։


Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։


Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։


Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում է իմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։