Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի, |
Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։
Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։
Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։
քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։
Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասման ժամանակ սպառվի, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի։
Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։
Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։
Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր»։