ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի կպատմեմ իմ անօրենությունները Եվ կհոգամ մեղքերիս համար։ |
Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։
ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։
Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես չարիք եմ խորհում այս տոհմի դեմ, որտեղից չեք կարողանա ձեր պարանոցները հանել և չեք քայլի հպարտությամբ, որովհետև չար ժամանակ է լինելու։