ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։ |
Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։
Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։
«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։