Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ապրեցի անբծությամբ. Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։ |
Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,
Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։
որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։
Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։
Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։
Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։
Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ոչ թե ձեզ համար եմ անում, ո՛վ Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անվան համար, որը դուք պղծեցիք այն ազգերի մեջ, ուր գնացել եք։
Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։