Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։ |
Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։
Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։