Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բերանն իմ չի պատմի Մարդկանց որդիների գործերից, Քո շուրթերի խոսքերի շնորհիվ Ես դժվար ճանապարհները կպահեմ։ |
Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։
Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։
Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։
Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։
Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։
Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։
Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։
որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց,