Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։
Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։
Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։
Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։
Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։
Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։
Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը։