Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։
Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.
Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։
Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։