2 Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
2 Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
Ողորմությունդ ծագեցրո՛ւ քեզ ճանաչողներին Եվ արդարությունդ՝ սրտով ուղիղներին։
Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, Որովհետև Աստված անարգեց նրանց։
Տիրոջ առջև պիղծ են ստախոս շուրթերը, իսկ հավատարիմ մարդը ընդունելի է նրան։
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։