Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 17:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով,

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 17:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։


Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։


Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։


Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։


Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։


Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։


Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։


Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։