Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 17:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,


Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։


այն իբրև ջուր գետնի՛ն թափիր,


Ձեր բոլոր բնակավայրերում արյուն չուտեք՝ ո՛չ թռչունի, ո՛չ անասունի։


Երկի՛ր, մի՛ ծածկիր արյունն իմ մարմնի. և տեղ չգտնվի իմ աղաղակի համար։


Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզնից ոչ ոք արյուն թող չուտի։ Արյուն թող չուտի նաև դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մարդը”։


քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ