Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 24:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 24:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.


Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։


Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։


Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո


որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։


Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։


Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։


Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։


Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։


Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով, վերջին օրերդ մոտեցրիր և հասար քո տարիների վերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։


Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։


Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ