Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։
Հայտնություն 18:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով. «Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս գոյություն չպիտի ունենա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։ |
Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։
Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։
Եվ նա իր դեմքը կրկին դեպի իր երկրի ամրոցները պիտի դարձնի, բայց պիտի սայթաքի և վայր ընկնի և չգտնվի։
Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակի՝ երկնքից իջնելիս, ամպով պարուրված ու գլխին ծիածան։ Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ հրե սյուների։
նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն. "Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն, հզո՛ր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։
Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։
Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։
Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու».