Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 26:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Կորստյան եմ մատնելու քեզ, և դու այլևս գոյություն չես ունենալու։ Փնտրվելու ես, բայց հավիտյան չես գտնվելու»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 26:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։


Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով. «Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս գոյություն չպիտի ունենա։


Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»։


Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։


և ասա՛. “Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելու այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն”»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։


Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։


Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.


Եվ նա իր դեմքը կրկին դեպի իր երկրի ամրոցները պիտի դարձնի, բայց պիտի սայթաքի և վայր ընկնի և չգտնվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ