ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ |
Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։
«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։
Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։
Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։