ՀՈԲ 34:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները, |
Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։
Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։
Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։
Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։