ՀՈԲ 31:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը, |
Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։
Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, բայց դու ինձ ուշադրություն չես դարձնում։
Արդարև, երբ Աստված իր ձեռքը երկարում է, աղաչանք չկա, և երբ կորստյան է մատնում, նրանց համար՝ աղաղակ։
Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։
«Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։
Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։
Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։