3 Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։
3 Օտարները գողացան իմ ունեցվածքը։ Այն ո՞վ է, որ իր ձեռքն իմ ձեռքի մեջ դնի։
նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։
Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։
Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։
Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։
Որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը՝ ասելով. “Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ”։
Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։
Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։
Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.
Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս և գրավ դնում իր ընկերոջ համար։
Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։
«Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։