ՀՈԲ 30:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամներին՝ ընկեր։ |
Նրա ամրոցների վրա փշեր պիտի բուսնեն, նրա բերդերի վրա՝ եղինջ ու ցախ, և նա աղվեսների բնակարան ու ջայլամների բակ պիտի դառնա։
Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։
Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։
Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։