Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 30:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Մաշկս ինձ վրա սևացել է և կթափվի, ոսկորներս՝ տաքությունից վառվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Սաստիկ սևացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրվել են տոթից։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 30:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։


Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։


Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։


Մեր մաշկը փռի պես տաք է սովի այրող տաքության պատճառով։


Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։


Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։


Ապականությանը գոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրն եք”։


Գիշերները ոսկորներս ծակվում, ինձ կրծող ցավերը չեն հանգստանում։


Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։


Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։


Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ