ՀՈԲ 29:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջրերի վրա իմ արմատները լայն տարածվեին, ու ցողն էլ հանգչեր իմ հնձի վրա։ |
Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։
Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։