Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 8:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քարակարկառի վրա է ննջելու ու մանրախիճ քարերի վրա ապրելու.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 8:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած,


Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։


Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։


Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.


Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։


Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում.


Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ