Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։
ՀՈԲ 14:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։ |
Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։
Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։
Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։
Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ ինձ, պիտի հավանեիր։
Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։
Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։
«Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։
որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։
Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։