Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 7:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 7:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։


Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։


Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։


Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։


Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։


Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։


Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։


«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։


Ինչպես որ ստրուկն է ստվերի կարոտ լինում, և ինչպես որ վարձկանն է իր վարձին սպասում,


Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։


«Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։


Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ