ՀԵՍՈՒ 24:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։ |
Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։
Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։
Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։
Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։
Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։
և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։
Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։