Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:19
19 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։


Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։


Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։


Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին։


Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։


Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։


Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։


Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։


Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։


Հակոբը ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև չասաց նրան, թե փախչում է։


Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորական ամսականի մեջ եմ»։ Լաբանը փնտրեց, բայց կուռքերը չգտավ։


Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։


Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։


այլ գնա՛ իմ հոր տունն ու իմ ազգատոհմի մոտ և կի՛ն առ իմ որդու համար”։


Եվ հայտնեցին Թամարին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։


Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։


Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ