Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։
ԾՆՆԴՈՑ 43:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ |
Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։
Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։
Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրո՛ւ ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դի՛ր իր պարկի բերանին։
Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։
Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։