Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։


Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։


Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։


Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։


Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։


Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։


Երբ պատերազմող բոլոր մարդիկ մեռնելով վերացան ժողովրդի միջից,


Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։


Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները և ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա՝ վերադարձան քաղաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ