Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 43:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 43:16
12 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփն իր պալատի վերակացուին հրաման տվեց՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերը լցրե՛ք պարենով այնքան, որքան կարող են տանել, և յուրաքանչյուրի արծաթը դրե՛ք իր պարկի բերանին։


Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին, խոսեցին նրա հետ տան մուտքին


մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։


Ուրեմն առնեմ իմ հացը, գինին և խուզողների համար մորթված անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»։


Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,


Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։


Իսահակը նրանց համար խրախճանք սարքեց. կերան և խմեցին։


Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։


Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։


Վերակացուն արեց այնպես, ինչպես ասել էր Հովսեփը, և նրանց տարավ Հովսեփի տուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ