Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրո՛ւ ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դի՛ր իր պարկի բերանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հովսեփն իր պալատի վերակացուին հրաման տվեց՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերը լցրե՛ք պարենով այնքան, որքան կարող են տանել, և յուրաքանչյուրի արծաթը դրե՛ք իր պարկի բերանին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:1
8 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։


Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։


Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը, հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը,


Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ


Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։


Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ,


Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանի՛ն դիր, իր ցորենի փողն էլ»։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։


Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ