Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։
ԾՆՆԴՈՑ 31:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։ |
Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։
Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։
Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։
Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։
Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին։
Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Նա դուրս եկավ Լիայի վրանից և մտավ Ռաքելի վրանը։