Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:33
8 Խաչաձեւ Հղումներ  

Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։


Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։


Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։


Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։


Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։


Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։


քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։


Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ