Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 30:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այսօր թող քո առջևով անցնի քո ողջ հոտը, և դու առանձնացրո՛ւ բոլոր խայտաճամուկ ու գորշ ոչխարները և բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը, և դրանք թող լինեն իմ վարձը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 30:32
5 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։


Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։


Այդ օրը Լաբանը ջոկեց բծավոր ու խայտաբղետ նոխազները և բոլոր պիսակավոր ու խայտաբղետ այծերը և ամեն սպիտակ ունեցողը, բոլոր սև գառները և տվեց իր որդիներին։


Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։


Երբ նա ասում էր, թե՝ “Պիսակավորները քո վարձը լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր, թե՝ “Քո վարձը բծավորները լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։