Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։


«Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք,


Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Աստված գիշերը երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ և ո՛չ վատ չխոսես»։


Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ։


Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։


Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։


Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։


Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. “Հակո՛բ”։ Ես ասացի. “Ահա ես այստեղ եմ”։


Նա ասաց. “Աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր նոխազների հետ զուգավորվող հոտերին. բծավոր, խայտաբղետ և գորշագույն են. որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։


Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ