Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Այսօր թող քո առջևով անցնի քո ողջ հոտը, և դու առանձնացրո՛ւ բոլոր խայտաճամուկ ու գորշ ոչխարները և բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը, և դրանք թող լինեն իմ վարձը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:32
5 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասեմ քեզ, դարձյալ կարածեցնեմ ու կպահեմ քո հոտերը։


Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։


Եվ այդ օրն առանձնացրեց կիսաճերմակ ու պտավոր նոխազները, բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը և բոլոր սպիտակ [𝕸 սև] ու գորշ ոչխարներն ու այծերը և տվեց իր որդիներին


Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։


Եթե նա ասեր՝ “Խայտաճամուկները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները խայտաճամուկ գառներ կծնեին, իսկ եթե ասեր՝ “Սպիտակները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կծնեին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ