Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 26:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող ջրի մի հոր։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և կենդանի ջրի ջրհոր գտան։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 26:19
5 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։


Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք, որովհետև իրար հետ կռվեցին։


Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։


Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։