ԾՆՆԴՈՑ 24:61 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Ծառան վերցրեց Ռեբեկային ու գնաց։ |
Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։
Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։
Գրեց Ասուերոս թագավորի անունով և կնքեց թագավորի մատանիով և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որոնք հեծել էին նժույգների վրա, որ ծնվել էին արքունի ախոռում։
Թագավորական նժույգներին հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքով փութալով շտապում էին, դուրս գնացին։ Այս օրենքը հրապարակվեց Շուշան մայրաքաղաքում։
Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն. Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար, Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար, Գույնզգույն և նկարագործ ավար, Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։
Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։
Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։